ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր նշում է 50-ամյակը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր նշում է 50-ամյակը
11.09.2015 | 18:56

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը, գրում է Al Arabiya-ն` ներկայացնելով կենսագրական հակիրճ անդրադարձ։ Մասնագիտությամբ ակնաբույժ Ասադը ծնվել է 1965-ին, Դամասկոսում: Ապագա նախագահը բարձրագույն կրթություն է ստացել Լոնդոնում, որտեղ բնակվել է մինչ 1984թ.: 1994-ին նրան հետ են կանչել հայրենիք, որ ավագ եղբոր անսպասելի մահից հետո նախապատրաստվի ու որոշ ժամանակ անց հորից «ժառանգի» նախագահի պաշտոնը: Աղբյուրը մանրամասնում է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ Ասադի հոր` Հաֆեզ ալ-Ասադի մահից հետո երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու էր ավագ որդին` Բասիլ ալ-Ասադը, սակայն նա զոհվել է ավտովթարի պատճառով, և հայրական իշխանության ժառանգ դարձել է Բաշար ալ-Ասադը։ 2000թ. նա ընտրվել է երկրի նախագահ և նույն տարում ամուսնացել Ասմա ալ- Ասադի հետ: Նրանք ունեն 3 երեխա։

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ